Հիմնական
Ուսանողական գիտական նստաշրջան
Հարգելի՛ ուսանողներ, 2015թ. մայիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները, ամբիոնի երաշխավորագրի ձևաթուղթը և մասնակցության հայտաձևը:
Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը հայտարարում է
Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը 2015 թվականի համար ունի 6 կրթաթոշակներ:
Բնապահպանական կենտրոնի կրթաթոշակակիրները երկու տարի շարունակ կաշխատեն իրենց ընտրությամբ ցանկացած ամբիոնի կամ կենտրոնի աշխատակիցների հետ՝ նոր իմացություն ու գիտելիք ստեղծելու ինչպես նաև համալսարանի տարբեր կենտրոնների կապն ամրապնդելու համար:
Ցանկացած ոլորտում թեկնածուական աստիճան ունեցող կամ չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել:
Մանրամասները` armacad.blogspot.com կայքում:
«100-ամյա լռություն» միջոցառումների շարք
«Միշտ երիտասարդ» ԵՀԿ-ն սկսում է «100-ամյա լռություն» խորագրով միջոցառումների շարք` նվիրված հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Միջոցառումների հիմնական նպատակը լինելու է երիտասարդների շրջանում հայոց Մեծ եղեռնի մասին ինֆորմացիայի տարածումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն տարաբնույթ միջոցառումներ, որոնցում ներգրավված կլինեն երիտասարդներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:
Միջոցառումները տեղի կունենան 2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Իսկ նախապատրաստական աշխատանքների մեկնարկը կտրվի ս.թ. նոյեմբերի երկրորդ կեսին. հենց այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսենք բոլոր միջոցառումների մասին՝ ներկայացնելով ոլորտը, մասնակցության տարբերակները, ժամանակահատվածը և այլ մանրամասներ:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր երիտասարդ, երիտասարդական կազմակերպություն կամ ցանկացած այլ կառույց կարող է իր ներդրումն ունենալ «100-ամյա լռություն» նախագծի իրականացման մեջ` դառնալով մեր թիմի անդամ, որպես կամավոր կամ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով կազմակերպչական աշխատանքներին: Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը և ուղարկել մեզ:
Մենք կկապվենք բոլորի հետ աշխատանքները սկսելու նախօրեին:
Հարգանքներով՝ «Միշտ երիտասարդ» Երիտասարդական հասարակական կազմակերպություն:
Աղբյուրը` normitq.am
Գրական-երաժշտական երեկո սահմանային զորամասում
2014թ. նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանային զորամասում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանային զորամասի հրամանատարը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, սպաներ, զինվորներ:
Զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Նա կարևորեց ուսանողների մասնակցությունը երկրի պաշտպանության գործընթացում:
Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:
Նա նշեց, որ ի դեմս զինվորների` ունենք ամուր հենարան, խաղաղ երկիր, աննկուն բանակ, որ մեր զինվորների աչալուրջ և աննկուն ծառայության շնորհիվ կանխվում են մեր թշնամիների դավադիր հարձակումները և համարժեք հակահարված տրվում ցանկացած ոտնձգության:
Նա նշեց, որ մասնաճյուղը կարևորում է բուհ-բանակ համագործակցությունը և պատրաստակամ է նախապատրաստական դասընթացներ անցկացնելու այն զինվորների հետ, ովքեր նպատակ ունեն զորացրվելուց հետո սովորելու բուհում:
Ելույթ ունեցավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը`զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, բարի ծառայություն:
Դահլիճում տոնական և անկաշկանդ մթնոլորտ էր:
ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան երգով, պարով, ասմունքով. երգեցին ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ուս ուսի պարեցին սահմանապահ Տավուշի աննկուն պաշտպաների հետ:
Ամփոփելով միջոցառումը` շնորհակալական խոսք ասաց զորամասի սպա, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:
Նա նշեց, որ հպարտանում է թե՛ շնորհաշատ ուսանողների հայրենասիրությամբ ու տաղանդով, թե՛ Հայոց բանակի քաջարի մարտիկներով:
Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին զորամասի շարային երթին: