Գրքի շնորհանդես

2014թ. մարտի 12-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լ.Լաչիկյանի «Խաչվող ճանապարհներ» գրքի  անգլերեն թարգմանության և նրա կազմած «Հայաստան» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Սիրով հրավիրում ենք:

Մրցույթ` «Ապահով համացանց 2014» ծրագրի շրջանակներում

«Ինտերնետ hանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Ապահով համացանց 2014» ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի, ծնողական ժողովի և էլեկտրոնային նյութերի մրցույթ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մրցույթի անվանակարգերը`
1. «Ապահով համացանց» լավագույն բաց դաս (ներկայացնել 1-3 լուսանկար և դասի սցենարը) – դասավանդողների մրցույթ,
2. «Ապահով համացանցի» ծնողական ժողով (ներկայացնել 1-3 լուսանկար և միջոցառման սցենար) – դասավանդողների մրցույթ,
3. SCORM ստանդարտներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային կրթական նյութերի մրցույթ- դպրոցական թիմերի մրցույթ:
Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդի կողմից ընտրված 5 հաղթողները կստանան մրցանակներ:
Մրցույթին մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:

Մրցույթի անվանակարգերում առաջադրվելու համար պետք է լրացնել դիմում-հայտը և ուղարկել safearmenia@gmail.com հասցեով:

Դասավանդողների մրցույթի դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ` ս.թ. մարտի 17, ժամը 18:00: Արդյունքների ամփոփման վերջնաժամկետ` 2014թ. մարտի 25, ժամը 11:00: 2014թ. ապրիլի 5-25-ին առաջին երկու անվանակարգերի 10 հաղթողների և լավագույն 20 դասավանդողների համար կանցակացվեն SCORM ստանդարտներին համապատասխանող նյութերի ստեղծման դասընթացներ:

SCORM ստանդարտներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային կրթական նյութերի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2014թ. հոկտեմբերի 3, ժամը 18:00: Ամփոփման  վերջնաժամկետ` 2014թ հոկտեմբերի 15, ժամը 11:00:

Մրցույթի մանրամասն պայմանները և դիմում-հայտը` safe.am կայքում:

Աղբյուրը` youthcanal.do.am

Գիտության հիմնարար և կիրառական պրոբլեմներին նվիրված 9-րդ միջազգային սիմպոզիում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Գիտության և տեխնոլոգիաների միջտարածաշրջանային  խորհրդի կողմից 2014 թ. սեպտեմբերի 9-11-ը Նեպրյախինոյում  (Չելյաբինսկի մարզ) անցկացվելու է գիտության հիմնարար եւ կիրառական պրոբլեմներին նվիրված 9-րդ միջազգային սիմպոզիումը՝ նվիրված ակադեմիկոս Վ.Պ. Մակեեւի 90-ամյակին:

Սիմպոզիումի ծրագիրն ընդգրկում է գիտության հետեւյալ բնագավառները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, նանո- և տեղեկատվական տեխնոլոգիաներ,  էներգետիկա, մեքենաշինություն, մեխանիկա և կառավարման գործընթացներ, քիմիա և նյութագիտություն, կենսաբանություն,  բժշկություն, գիտություն երկրի մասին, ճարտարապետություն և շինարարություն, գյուղատնտեսություն, մանկավարժություն և տնտեսագիտություն:

Գիտաժողովին մասնակցության հայտերը եւ զեկույցներն անհրաժեշտ է ներկայացնել Գիտության և տեխնոլոգիաների միջտարածաշրջանային խորհուրդ:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներին եւ զեկույցների հեղինակներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` scs.am

Մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը

2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախագահ նշանակվեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Էդիկի Չոբանյանը:

Նպատակը երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելը, արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելն ու ազգային մտածողությամբ երիտասարդներ դաստիարակելն է:

Բացման արարողությանը հրավիրված էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ս.Առաքելյանը` կարևորելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր երկրի անվտանգության, խաղաղության և հզորացման կարևոր երաշխիքն ու գրավականն է:

Ապա ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը և Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, փոխգնդապետ Հ.Սահակյանը` շնորհավորելով ակումբի բացման կապակցությամբ և մաղթելով բեղուն գործունեություն:

Ակումբի գործունեությունն ընդգրկելու է մեր ուսանողների կողմից տարբեր տոնական միջոցառումների կազմակերպում, այցեր սահմանային գյուղեր, հանդիպումներ վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին և այլն:

Ըստ այդմ` հուշագիր կնքվեց Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղի գյուղապետ Ա.Մադաթյանի հետ:

Այնուհետև մասնակիցները հավաքվեցին Իջևանում գտնվող` զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ  տեղի ունեցավ երիտասարդ ակումբականների երդման արարողությունը:

Նրանք նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին, ապա երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Փոխշահավետ համագործակցության առաջարկ գործատուներին

Հարգելի՛ գործատուներ, 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է աջակցել  ձեզ՝  մեր լավագույն ուսանողներից և շրջանավարտներից  ընտրելու  ձեր կազմակերպությանն անհրաժեշտ մասնագետներ:

Ձեր կազմակերպության թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը մասնաճյուղի կայքում և տեղեկատվական անկյուններում զետեղելու համար անհրաժեշտ տվյալները, կից ներկայացվող ձևաչափով, ուղարկել  ԵՊՀ ԻՄ մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի էլ.հասցեին՝ koag.ysuib@gmail.com: