Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները: Մասնակցում էին 272 դիմորդ, որոնք հանձնեցին քննություններ 13 առարկաներից:
Հիմնական
Ինտելեկտուալ խաղը` նոր ձևաչափով
Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող համալսարանական ինտելեկտուալ խաղի եզրափակիչը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենը, փոխտնօրենը, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:
Կայացավ «Կենսափորձ»-ի առաջին հանդիպումը
Ս.թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Կենսափորձ» ծրագրի շրջանակներում կայացավ առաջին հանդիպումը՝ տնօրեն Ս.Առաքելյանի հետ: Տնօրենը ողջունեց Ուսանողական գիտական ընկերության այս նախաձեռնությունը՝ որպես փորձի փոխանցման արդյունավետ միջոց:
Ֆրանս-հայկական բարեկամության շրջանակներում
Ս.թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Ֆրանս-հայկական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանի (Ուբուլյան) և Բեռնար Կուտանի հետ:
Հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ
2012թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, արվեստաբան Լ. Լաճիկյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ. Այվազյանը, դասախոսներ, ուսանողներ: