Ավարտվեց «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան

1. գլխավոր

 2020թ. փետրվարի 2-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկա անցան Տավուշի մարզում գործող մի շարք հաստատություններում:

Ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ՀՀ-ում գործող բանկերի Տավուշի մասնաճյուղերում, Տավուշի մարզպետարանում, Իջևանի և Դիլիջանի համայնքապետարաններում, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում, Տավուշի տարածաշրջանային քոլեջում և այլ կազմակերպություններում:

Պրակտիկայի նպատակն է խորացնել ուսանողների գործնական հմտությունները տնտեսագիտության, ազգային տնտեսության, հաշվապահական հաշվառման, բանկային գործի ոլորտներում, զարգացնել նրանց կարողությունները տեղեկատվության կուտակման և վերլուծության ասպարեզում:

Ուսանողները հնարավորություն են ունեցել կիրառել տեսական գիտելիքները մասնագիտական պրակտիկ գործունեության մեջ:

Պրակտիկայի վայրերում ուսանողները նաև ձեռք են բերել համապատասխան նյութեր, որոնք կօգտագործեն իրենց ավարտական աշխատանքներն իրականացնելիս:

Արտադրական պրակտիկայի ղեկավար Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանը պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել է խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական ցուցումներ:

Մեր ուսանողների լավագույն զեկուցումները հրատարակվել են «Вестник научных конференций» ժողովածուում

1. գլխավոր

  ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի կողմից կազմակերպված՝ մասնաճյուղի 25-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսի (2019թ. դեկտեմբերի 10) շրջանակներում և դրանից դուրս 2019-2020 ուստարվա դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում զեկուցումներով հանդես են եկել առկա և հեռակա ուսուցման տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ:

Կոնֆերանսին զեկուցում են կարդացել Գերասիմ Ալավերդյանը («ԻԿՄ» 4-րդ կուրս), Դիանա Ներսիսյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս),  Նելլի Դավթյանը («ԱԼԳ» 1-ին կուրս): Հետագայում զեկուցումներ են ներկայացրել Ջավահիր Մնացականյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Քրիստինե Փաշինյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Անի Ծատուրյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Լուսինե Դավթյանը (հեռակա ուսուցման «ԲԲ» 2-րդ կուրս), Մարգարիտա Կարապետյանը (ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի), Վիգեն Վանեսյանը (ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ) և ուրիշներ:

Ներկայացված զեկուցումների շարքից ընտրվել են 9 լավագույն զեկուցումները, թարգմանվել և ներկայացվել «Ucom» հրատարակչության  կողմից 2020 թվականի հունվարի 31-ին կազմակերպված «Գիտության և կրթության տեսական և կիրառական հարցերը» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին:

Զեկուցումները  հրատարակվել են «Вестник научных конференций» («Գիտական կոնֆերանսների բանբեր») ժողովածուում:

Հոդվածների հրատարակության ծախսերը հոգացել է  «Gayluk.am» ընկերությունը:

Շնորհավո՛ր մարտի 8

1. գլխավոր

   Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում ձեզ անանց ու անսահման սեր և երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, նվիրական իղձերի իրականացում, անհուն բերկրանք, ամենայն բարիք…

Գարնան չքնաղ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ ու հմայիչ, թարմ ու զգլխիչ, զեփյուռի պես մեղմ, արևի պես ջերմ, լինեք միշտ սիրող և սիրված…

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը  նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ–դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ–ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

2. տեքստի ներքևում. գլխավոր նկարի չափով

ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել վեց հավակնորդ

ԵՊՀ ԻՄ - նկ.

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ԻՄ տնօրենի ընտրու­թյան կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am):

Հայտ է ներկայացրել վեց թեկնածու․

  • Արթուր Թենգիզի Կոբելյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Վարդան Արամայիսի Ալեքսանյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Հովսեփ Իսրայելի Մովսեսյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Հայկ Արթուրի Քամալյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Արծրունի Սամվելի Սահակյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Անուշավան Հայկարամի Մակարյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար (ինքնաառաջադրմամբ),

«Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ԻՄ տնօրենի ընտրու­թյունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 

Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ (+374 43) 661-922, էլ. փոստ՝ board@ysu.am):

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

 

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. 2019թ.» խորագրով կլոր սեղան-քննարկումը

1. գլխավոր

   2020թ. փետրվարի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄում. 2019թ.» խորագրով կլոր սեղանքննարկումը, որի բանախոսն էր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի, ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, Ուսանողական գիտական ընկերության անդամներ, ուսանողներ:

Գ.Բալասանյանը կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձավ 2019թ. ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, միջազգային ակտիվությանը, ինչպես նաև առկա խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պայմանագրերին՝ ընդգծելով երկու տնտեսական համակարգերի առավելություններն ու թերությունները:

Իրականացվեց հետաքրքիր և ակտիվ քննարկում. մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետները և բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների համար ընձեռված հնարավորություններին, նրանց իրավունքներին ու առավելություններին: