Համալսարանականները «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացմանը

41961947_10217255391926828_8866637658181337088_o2018թ. սեպտեմբերի 19-ին Իջևանում կայացավ «Ավանդույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ թիվ 2 երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Մարզկենտրոն Իջևանում ևս մեկ երաժշտական կենտրոնի հիմնումը նպատակ ունի նպաստելու մարզում երաժշտական կյանքի զարգացմանը:

41984451_10217255394686897_9060141542777290752_o

«Ավանդույթ» երաժշտական դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Ամերիկայի Միչիգանի Նահանգի Դետրոյթ քաղաքի «Վարդանանց Դուստրերի» Զաբել օթյակի և այլ հայազգի բարերարների առատաձեռն աջակցությամբ  ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Լիբանանից, Հայաստանից:

IMG_7976

Դպրոցի բացմանը հրավիրված էին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, Տավուշի մարզի մարզպետ Վ.Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, մշակույթի նախարարությունից հյուրեր, Մշակութային կրթության հիմնադրամի տնօրեն, Երևանի արվեստի դպրոցի տնօրեններ, Իջևանի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի վարիչը, Իջևանի և Դիլիջանի երաժշտական դպրոցների տնօրենները, Եվրասիա միջազգային համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչներ:

IMG_7970-22-09-18-01-21

Երաժշտական դպրոցի բացումն ուղեկցվեց հանդիսավոր միջոցառմամբ, որի հիմնական կազմակերպիչներն էին օպերայի երգիչ Ասատուր Բալջյանը, վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանը, ծրագրի համակարգող Նարինե Աղասարյանը, երաժշտական դպրոցի տնօրեն  Էլմիրա Աղասարյանը:

IMG_7992 - Copy

Միջոցառման աջակիցներից էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Շողակն» համույթը, Ալեքսան Հարությունյանը:

IMG_7965 - Copy

ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության ուսանողուհիներ Սյուզաննա Շահնազարյանը, Լիլիթ Ֆարմազյանը, Էլինա Խաչատրյանը, Արինա Պարոնյանը և շրջանավարտ Մարիետա Սարգսյանը միջոցառման ընթացքում օտարերկրյա հյուրերի համար կատարեցին թարգմանչական աշխատանքներ:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Գոշ

2018թ. սեպտեմբերի 18-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանի, մ.գ.թ., ասիստենտ Հռիփսիմե Ազիզյանի, դասախոս Սվետա Սաֆարյանի, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանի ուղեկցությամբ, այցելեցին Գոշ:

  gosh

Այցի նպատակն էր ծանոթանալ Գոշի զբոսաշրջային ներուժին և ենթակառուցվածքներին:

Այցելության ծրագրում ընդգրկված էին Գոշի վանական համալիրը, Մ.Գոշի դամբարանը (պատմամշակութային կենտրոն), Գոշի լիճը, կրաքարային պահակները, զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների (հյուրատուն, հյուրանոց, սրճարան, հուշանվերների, պահածոների, տարածաշրջանին բնորոշ դեղաբույսերի վաճառակետեր) ուսումնասիրումը:

Քանի որ ուսանողների համար այցելությունը կրկնակի էր, ուսումնասիրությունը սկսվեց կրաքարային պահակներով, ապա իրականացվեց քայլարշավով այցելություն Գոշի լիճ:

   IMG-580e58152899d601b242bbc5dbbe0941-V - копия

Այցելության ընթացքում համալսարանականները հանդիպեցին 2 զբոսաշրջային խմբերի՝ Իսպանիայից և Ֆրանսիայից, ինչը վկայեց զբոսաշրջային փաթեթներում տեղանքի ներգավվածության և հեռանկարային զարգացման հնարավորության մասին: Ուսումնասիրվեցին վերը նշված ենթակառուցվածքները, սակայն խորը հետազոտության համար ծրագրվեց լրացուցիչ այցելություն:

Ուսումնաճանաչողական այցն ավարտվեց քննարկումով, որի ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները, ղեկավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և կատարեցին եզրակացություններ:

   IMG-d6744180cd83ffb18ae93a9ead2ee3d4-V - копия

Խումբը կարծիք հայտնեց, որ շուկայի ավելի խորը հետազոտություններ կատարելու և արտադրական պրակտիկա կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նոր այցելություններ:

Մասնաճյուղում ուսման վարձավճարների զեղչման հնարավորությունների մասին

Ysuib (1)Սիրելի՛ ուսանողներ, եթե ձեր կարգավիճակը համապատասխանում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի որևէ կետին, ապա կարող եք օգտվել ուսման վարձավճարի զեղչման հնարավորությունից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, հիմք ընդունելով ուսանողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.

19.1. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,

19.2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,

19.3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,

19.4. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,

19.5. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,

19.6. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ (բժշկասոցիալական փորձաքննական որոշման և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում) ծնող ունեցող ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,

19.7. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում)՝ 30 տոկոսի չափով,

19.8. սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,

19.9. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով,

19.10. մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (ՀՀ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում)՝ 20 տոկոսի չափով,

19.11. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,

19.12. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին և աշխատողների երեխա ուսանողներին, հետևյալ չափերով.

ա) Իջևանի մասնաճյուղում 5-15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով).

բ) Իջևանի մասնաճյուղում 15 տարուց ավելի մինչև 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով).

19.13. Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողներին՝ 1-ին կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 50 տոկոսի չափով, 2-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 40 տոկոսի չափով և 3-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 30 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է միայն ուսումնառության 1-ին կուրսում.

19.14. առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի որոշմամբ սահմանված չափով:

  1. Երկու և ավելի կարգավիճակների համապատասխանող, կամ մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
  2. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը սահմանվում է Իջևանի մասնաճյուղի տնօրենի հրամանով: Անհարգելի պատճառներով (անբավարար գնահատական, չստուգված ստանալու կամ անհարգելի պատճառով քննությանը, ստուգարքին չներկայանալու,տնօրենի ֆակուլտետի դեկանի կողմից նկատողություն ունենալու դեպքերում) ակադեմիական պարտքերի մարման շրջանում քննություններ, ստուգարքներ հանձնած ուսանողները ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից չեն օգտվում:

  1. Սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են առկա ուսումնառության համակարգում սովորող ուսանողների դեպքում` յուրաքանչյուր կիսամյակի առաջին չորս շաբաթների ընթացքում, իսկ հեռակա ուսումնառության համակարգում սովորող ուսանողների դեպքում` դասերի փաստացի սկսելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:

Սույն կետում սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթակա չեն քննարկման:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով:

Ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի    10-ը:

Այն ուսանողները, ովքեր ներառված են վերը նշված խմբերում և օգտվում են Կառավարության կողմից հաստատված ծրագրի արտոնություններից, չեն կարող դիմել բուհին՝ ուսման վարձի զեղչ ստանալու համար:

 

Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչը մասնաճյուղը ներկայացրեց միջազգային ամառային դպրոցում

612664395a40232133447d33247d3833373833343231392018թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը մասնակցեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ Օդեր քաղաքի Վիադրինայի Եվրոպական Համալսարանի երիտասարդ մասնագետների համար նախատեսված “Transsectoral PeaceLab. Hybrid Solutions to Hybrid Conflicts? Academia, Civil Society, and the Arts” խորագիրը կրող ամառային դպրոցին, որտեղ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն ու ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:

40219551_2205220056389525_421874176261881856_n

Միջազգային ամառային դպրոցին մասնակցում էին հիմնականում տարածքային կոնֆլիկտներ ունեցող երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Դանիա, Կորեա, Թուրքիա) ներկայացուցիչներ:

Ներգրավված էին շուրջ 35 մասնակիցներ՝ լրագրողներ, արվեստի ներկայացուցիչներ և պատմաբաններ:

40397892_1045172005664595_6398159244083855360_o

Ամառային դպրոցի ընթացքում ներկայացվեցին մի շարք հոդվածներ, բազմաթիվ դասախոսություններ:

40232980_1045171088998020_5250327954327601152_o

Արվեստի ներկայացուցիչները պատրաստեցին վիդեոհոլովակներ՝ նվիրված կոնֆլիկտներին ու դրանց լուծումներին:

20140907_113956

Մանրամասները՝ https://viadrinicum.blog/ կայքում:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՊՀ ԻՄ-Ի ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

directorate-team-approved«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի՝ 2018թ. սեպտեմբերի 01 №164 հրամանով հաստատվել է ԵՊՀ ԻՄ–ի տնօրենության կազմը. 

  • Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի  –  ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • Աթոյան Մհեր Սերգեյի – գիտական խորհրդի քարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ,  տնօրենության նիստերի քարտուղար
  • Մխիթարյան Մելանյա Մեսրոպի – գլխավոր   հաշվապահ
  • Դավթյան Արկադի Ցոլակի  –   Ուսումնամեթոդական վարչության պետ
  • Այվազյան Կամո Բենիկի – ՄՌԿ  բաժնի վարիչ
  • Նազարյան Նարեկ Ռուբենի – իրավախորհրդատու
  • Ճաղարյան Մարիետա Ալբերտի – ՄԿՈԱ  բաժնի  վարիչ
  • Վանյան Հասմիկ Սամվելի –  հասարակայության հետ կապերի և մամուլի պատասխանատու
  • Ավետիսյան Գայանե Հրաչիկի – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի   ԺՊ
  • Պողոսյան Կարինե Պողոսի  –  Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Մարգարյան Ալեքսան Շամիլի  –  Կիրառական արվեստի  ֆակուլտետի   դեկանի ԺՊ, արհբյուրոյի նախագահ
  • Զաքարյան Մանվել Աշոտի   –   Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Զուրաբյան Մարատ Հովիկի –  Հեռակա ուսուցման բաժնի վարիչ: