ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝ Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

2017-2018 ուստարվա II կիսամյակում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը, Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, սահմանել է մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25 ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով) համար:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

Կրթաթոշակին արժանանալու համար մինչև 2018թ. ապրիլի 10-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

 

Հանձնախումբը՝ մասնակցությամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, արժանապատիվ Տեր Հայրեր՝ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախագահ Ալեքսան Մարգարյանի և Տավուշի թեմի հանրային կապերի պատասխանատու Սյուզաննա Ղուկասյանի, ընտրեց 25 ուսանողներին:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, սիրով շնորհավորելով կրթաթոշակի արժանացած ուսանողներին, խորին շնորհակալություն է հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին.

«Թո՛ղ Աստված առատորեն օրհնի ձեր հայրենանվեր գործունեությունը, համատեղ բարի գործերը` ուղղված Հայոց աշխարհի և մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը…

Խորապես շնորհակալ ենք, և Աստված ձեզ պահապան»:

 

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

2018թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Մ.Ճաղարյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետ:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Ուսանողներին հյուրընկալեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ.Դումանյանը:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ: Ջերմ մթնոլորտում հարց ու պատասխաններով քննարկվեցին ուսանողական և մասնագիտական հարցեր:

Բաժանվելով խմբերի՝ ուսանողները մասնակցեցին ԷՀՄ և ծրագրավորման, Դիսկրետ մաթեմատիկայի և Մաթեմատիկական անալիզի դասընթացներին: Մայր բուհի դասախոսները շեշտեցին մասնաճյուղի ուսանողների պատրաստվածության բարձր մակարդակը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետԴասերից հետո ֆակուլտետի ուսխորհրդականների ուղեկցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները գնացին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ ներկայացվեց Մայր բուհի հիմնադրման պատմությունը, այցելեցին գրադարան, Ուսանողական խորհուրդ և Ուսանողական գիտական ընկերություն:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Բավականին լավ տպավորություններով շարունակվեց ճանաչողական էքսկուրսիայի մյուս մասը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

Ուսանողները զբոսնեցին մայրաքաղաքում, այցելեցին տեսարժան վայրեր:

Նմանատիպ այցերը դրականորեն են ազդում ուսումնական գործընթացի վրա, ամրապնդում Մայր բուհ-մասնաճյուղ կապը:«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների այցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

«ՔԿԳ» մասնագիտության ուսանողների ճանաչողական այցը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

2018թ. մայիսի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Զբոսաշրջություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

1

Այցելության նպատակն էր մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնել Մայր բուհի նույն մասնագիտության ուսումնական բազային, լաբորատոր հագեցվածությանը, դասավանդման մեթոդներին, ապահովել շփումը ուսանողների միջև:

ԵՊՀ-ում իրականացվեցին համատեղ դասընթացներ:

Մասնագիտական լաբորատորիայում դասախոս Ա.Մանուկյանը ուսանողներին ներկայացրեց լաբորատոր սարքավորումները, պրակտիկայի անցկացման հնարավորությունները։ Ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:

2

Այնուհետև երկրորդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Գեոմորֆոլոգիա երկրաբանության հիմունքներով» դասընթացին, որը վարում էր պրոֆեսոր Բոյնագրյանը։

Օրվա երկրորդ կեսին ուսանողներն այցելեցին Երևանի տեսարժան վայրեր և լավ տպավորություններով  վերադարձան Իջևան։

Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են ինչպես Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացման, շփումների, այնպես էլ համեմատությունների և ինքնագնահատման համար։

3

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

2018թ. փետրվարի 8-ից հունիսի 7-ը ընթանում է ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների անընդհատ (շարունակական) պրակտիկան:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան
Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով, երեք շրջափուլերով (տեսակներով).
• 1-ին փուլ՝ «Ուսումնաճանաչողական կամ հոգեբանամանկավարժական պրակտիկա»,
• 2-րդ փուլ` «Մանկավարժական (աջակցող) փորձի (կիրառական-վերլուծական) պրակտիկա»,
• 3-րդ փուլ` «Ամփոփիչ-գնահատող պրակտիկա»:

Այն իրականացվում է բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով: Պրակտիկայի նպատակը ուսումնաճանաչողական է և կրում է հոգեբանամանկավարժական բնույթ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Անընդհատ (շարունակական) պրակտիկայի ընթացքում ուսանողը պետք է`

 կազմի պրակտիկայի հանձնարարությունների անհատական օրացուցային պլան,

 մտապահի և գրանցի պրակտիկայի ընթացքում իր կողմից դիտարկված փաստերը,

 ծանոթանա ուսումնական հաստատությանը, դրա կառուցվածքին, գործունեության պայմաններին և համապատասխանությանը ներառական կրթության պահանջներին, գործառույթներին, աշխատանքային ռեժիմին, ուսումնադաստիարակչական աշխատանքների և միջոցառումների համալիր և հեռանկարային պլաններին, տարբեր ստորաբաժանումների գործառույթներին ու աշխատանքային ծրագրերին, պլաններին, ուսուցման գործընթացի կազմակերպման սկզբունքներին, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման ընթացակարգերին, դպրոցի փաստաթղթավարման և մատենավարության հիմունքներին,

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 իրականացնի մանկավարժական գործընթացների տարբեր տեսակների, մանկավարժների և աշակերտների գործունեության, աշակերտների անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխությունների, հոգեկան և մտավոր զարգացման գործընթացների, վարքի, դասարանի և դպրոցի հոգեբանական մթնոլորտների, ուսուցման գործընթացի պայմանների դիտումներ,

 իրականացնի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների նախնական հավաքագրում,

 պլանավորի և իրականացնի աշակերտների հետ նպատակաուղղված ման-կավարժական հաղորդակցում,

 ճանաչի, վեր հանի և մեկնաբանի հոգեբանամանկավարժական տեղեկությունները,

 ուսումնասիրությունների արդյունքներով կազմի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնուԸնթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 իրականացնի դասավանդման և դաստիարակչական գործընթացների կազմակերպման օրինաչափությունների և առանձնահատկությունների, աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման և դրդապատճառների շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների հավաքագրում,

 համագործակցի դասղեկի, ֆիզղեկի և ռազմագիտության գծով պատասխանատուի առարկայական ուսուցչների հետ արտադպրոցական, արտադասարանական միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպման ու անցկացման ժամանակ,

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 վարի պրակտիկայի ուսանողական թղթապանակ, կատարի ընդհանրացումներ պրակտիկայի այս փուլի համար և ձևակերպի արդյունքները,

 ներկայացնի հաշվետվություն՝ կցելով մեկ աշակերտի, դասարանի հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնութագրեր` որակապես արժևորված հոգեբան-մանկավարժի, իր կողմից իրականացված արտադասարանական կամ արտադպրոցական աշխատանքի պլան` որակապես արժևորված պրակտիկայի խմբի ղեկավար-մեթոդիստի կողմից:

«ՏՄՄ» 2-րդ կուրսի պրակտիկան իրականացվում է Իջևանի №1 հիմնական դպրոցում՝ պրակտիկայի ղեկավար և պատասխանատու, Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոս Է.Սիմոնյանի վերահսկողությամբ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Նախքան դպրոց գնալը հանդիպումներ են տեղի ունեցել պրակտիկայի ղեկավար, պատասխանատու Է.Սիմոնյանի և ուսանողների միջև՝ կապված պրակտիկայի նպատակների, հետագա անելիքների, ինչպես նաև դպրոցում կարգուկանոնի, վարվեցողության նորմերի պահպանման հետ:
Ուսանողներն իրականացրել են նախնական գնահատում (վերլուծություն):
Հետագայում հանդիպումներ են կայացել դպրոցի տնօրեն Ա.Փաշինյանի, ապա Ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետրոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրել է դպրոցի կարգուկանոնին, մատենավարությանը, դպրոցում գործող խորհուրդներին, աշխատակազմին և նրանց գործառույթներին:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Ուսանողները դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել դպրոցի ողջ տարածքով, ուսումնասիրել դասարանները (կահավորանքը), համակարգչային սրահը, գրադարանը, հատուկ կարիքով երեխաների համար նախատեսված դասասենյակը, մարզադահլիճը, ճաշարանը և այլն:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև դպրոցի դասվարների հետ, ովքեր իրենց բազմամյա փորձով կիսվել են ուսանողների հետ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Վերջում ուսանողները կպատրաստեն անհատական փաթեթներ, որոնց մեջ ներառված կլինի պրակտիկայի ընթացքում իրենց կատարած աշխատանքը, որի հիման վրա էլ կիրականացվի գնահատում:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

2018թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 10-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:

Նրանցից 45-ը հաղթահարել էր մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:

Կողբի դպրոց.

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Մոսինյան Սուսաննան (Այրումի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – գերմաներեն առարկայից,
  2. Զաքարյան Ինեսան (Դիլիջանի ավագ դպրոցի 11-րդ դասարան) – անգլերեն առարկայից,
  3. Դանիելյան Ինեսսան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից:

II կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Ստեփանյան Վալենտինան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  2. Մուրադյան Լիլիթը (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  3. Խոջայան Շուշանը (Կողբի թիվ 1 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից:

III կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Թամազյան Նարեն (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  2. Հարությունյան Մարիամը (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  3. Ենգիբարյան Իննան (Գետահովիտի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  4. Ուլիխանյան Լաուրան (Գետահովիտի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  5. Մնացականյան Էդիկը (Դիլիջանի թիվ 5 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – ֆիզիկա առարկայից:

 

Պատվոգրերի արժանացան տավուշցի հետևյալ դպրոցականները.

  1. Բաբինյան Շուշանիկը – (Հաղարծինի միջն. դպրոցի 10-րդ դասարան) – ստեղծագործական աշխատանք առարկայից,
  2. Խաչիկյան Նունեն (Նոյեմբերյանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – աշխարհագրություն առարկայից,
  3. Ասատրյան Արծրունը (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – ֆիզիկա առարկայից,
  4. Բաբայան Շավարշը (Վերին Կարմիրաղբյուրի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  5. Ներսիսյան Ասթինեն (Բերդի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  6. Թիրաբյան Տիգրանը (Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – մաթեմատիկա առարկայից,
  7. Մնացականյան Էլլան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – կենսաբանություն առարկայից,
  8. Աբազյան Հասմիկը (Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարան)- կենսաբանություն առարկայից,
  9. Մելքոնյան Լևոնը (Բերդի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – քիմիա առարկայից,
  10. Փիլոսյան Անահիտը (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – ռուսերեն առարկայից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ: Հանդիպումների ընթացքում դիպլոմներ, արժեքավոր գրքեր և պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

Կողբի դպրոցի պարգևատրում

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեցին Դիլիջանի ավագ, Կողբի թիվ 2 և Գետահովիտի միջնակարգ դպրոցները:

Կողբի դպրոց