«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում  ընթանում են 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով նախատեսված արտալսարանային պարապմունքներ (դաս-պլեներներ)՝ ֆակուլտետի բոլոր ուսանողների մասնակցությամբ:

«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը,  այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

Պլեներներն անցկացվում են «Գծանկար», «Գունանկար» առարկաներից, «Աշոտ Երկաթ»-ի, Քարի լճի, Իջևանի դենդրոպարկի տարածքում և քաղաքի այլ գեղատեսիլ վայրերում:

«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը,  այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

Դաս-պլեներների անցկացման հիմնական նպատակն է բնության գրկում զարգացնել ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները, չէ՞ որ արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է. որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը:

«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը,  այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

Հերթական պլեները տեղի ունեցավ ֆակուլտետի «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների 3-րդ, «Կիրառական արվեստ» մասնագիտության   4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ ու Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Հ.Ասատրյանի ղեկավարությամբ: 

«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը,  այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

 

Այս անգամ ուսանողները դասախոսի խորհրդով ընտրել էին իջևանյան գողտրիկ բնության՝ իրենց հոգեհարազատ տեղանքներ «Աշոտ Երկաթ»-ին հարակից տարածքում:

«Պլեները,- ինչպես նշում է պարոն Ասատրյանը,- ուսանողների մեջ զարգացնում է գույնի և գծի արագ ընկալումը, հնարավորություն է տալիս իմպրեսիոնիստների նման կտավին հանձնել անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստությունը, ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին»:

«Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը,  այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը»

 

Մասնաճյուղի շրջանավարտների հետ տնօրենի հերթական հանդիպումը

2016թ. հոկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ տնօրեն Ս.Առաքելյանի հերթական հանդիպումը մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում գրանցված մի քանի շրջանավարտների հետ:

Տնօրենը, ողջունելով շրջանավարտներին, նրանց ներկայացրեց մասնաճյուղի որդեգրած կադրային քաղաքականությունը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը բուհի շրջանավարտներով համալրելու մասին:

Մասնաճյուղի շրջանավարտների հետ տնօրենի հերթական հանդիպումը

Ուղարկված ինքնակենսագրությունների և մոտիվացիոն նամակների հիման վրա շրջանավարտներին տրվեցին հարցեր, ճշտվեց նրանց նեղ մասնագիտացումը, աշխատանքային փորձը, անհատական նախասիրություններն ու կարողությունները, նախընտրած աշխատանքի վերաբերյալ իրենց պատկերացումները:

Քննարկումից հետո որոշվեց մի քանի շրջանավարտների հրավիրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ փորձաշրջանով աշխատելու:

Սեմինար Ուսանողական խորհրդին նոր անդամագրված ուսանողների համար

2016թ. հոկտեմբերի 1-ին և 3-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները կառույցին նոր անդամագրված ուսանողների հետ անցկացրին սեմինար:

 

01-03-10-2016-3

ՈՒԽ-ի նախագահության անդամները ուսանողներին ներկայացրին մասնաճյուղի ուսանողական խորհրդի կանոնադրությունը, կառույցի աշխատանքային սկզբունքները, առաջիկա ծրագրերը, որոնք պետք է իրագործվեն:

01-03-10-2016-2

Խորությամբ քննարկվեց այն հարցը, թե  ինչ առաքելություն ու նպատակ պիտի ունենա ուսխորհրդում ընդգրկված ուսանողը:

01-03-10-2016-1

Քննարկման արդյունքում ուսանողներն ինքնուրույն կազմեցին այն անհրաժեշտ հատկանիշների փունջը, որ իր մեջ պետք է կրի ուսխորհրդի յուրաքանչյուր անդամ.  

  • Լիդերի հատկանիշներ ունեցող (նախաձեռնող, ակտիվ և այլն):
  • Օրինակելի (առաջադիմությամբ, կարգապահությամբ, վարվելակերպով և այլն):
  • Զարգացած, ինտելեկտուալ և իրազեկված:
  • Ուսանողական հիմնախնդիրներն ու կրթական կարիքները վերհանելու գործում հետևողական:

01-03-10-2016-4

Վերջում ՈՒԽ-ի նախագահ Ի.Շաղբաթյանը հաստատեց կառույցում ընդգրկվելու համար ուսանողների ներկայացրած դիմումները և տեղեկացրեց, որ հասարակական ակտիվության համար սահմանված նոր չափանիշները  նրանց առավել հանգամանորեն կներկայացվեն մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված ընդլայնված նիստի ժամանակ:

01-03-10-2016-5

Ճանապարհորդական դրամաշնորհներ երիտասարդ գիտնականներին | Մաքս Վեբեր հիմնադրամ

Ճանապարհորդական դրամաշնորհներ երիտասարդ գիտնականներին | Մաքս Վեբեր հիմնադրամ

Մաքս Վեբեր հիմնադրամը (Գերմանիա) հումանիտար և սոցիալական գիտությունների երիտասարդ հետազոտողներին առաջարկում է Ջերալդ Դ. Ֆելդմանի անվան ճանապարհորդական դրամաշնորհներ: 

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել միջազգային ուղղվածության հումանիտար և սոցիալական հետազոտություններ իրականացնող լավագույն երիտասարդ գիտնականների մասնագիտական հնարավորությունները:  

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է այն հետազոտողների համար, որոնք իրենց ընտրությամբ հետազոտական նախագծեր են իրականացնում ծրագրին մասնակցող՝ երկու կամ երեք հյուրընկալող երկրներում, որտեղ գործում են Մաքս Վեբեր հիմնադրամի մասնաճյուղերն ու ինստիտուտները։ Դրամաշնորհային աջակցությունը տրվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով և հնարավորություն է ընձեռում հետազոտություններ անցկացնել գրադարաններում և արխիվներում

Դրամաշնորհի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:


Դրամաշնորհը. մեկանգամյա ճանապարհածախսի միանվագ վճարում դեպի ընդունող ինստիտուտներ և հակառակ ուղղությամբ, ամենօրյա ծախսերի համար հատկացվող գումար (26-66 եվրո՝ կախված հյուրընկալող երկրից), հյուրընկալող ինստիտուտի կողմից սենյակի տրամադրում: Դրամաշնորհը տրվում է մեկ ամսվա համար՝ յուրաքանչյուր հյուրընկալող երկիր այցելելիս:

Ովքե՞ր կարող են դիմել. նախատեսված է բարձր որակավորում ունեցող, հետազոտական աշխատանքի կատարման փուլում գտնվող՝ ցանկացած ազգային պատկանելության երիտասարդ հետազոտողները (ասպիրանտները), որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում: Դիմորդները պետք է ունենան ճանաչված գիտական հանդեսներում տպված հոդվածներ, ինչպես նաև կարողանան ներկայացնել հետազոտական նախագիծ։ Նախապատվություն կտրվի այն դիմումներին, որոնք կհամապատասխանեն Մաքս Վեբեր հիմնադրամի ինստիտուտների/մասնաճյուղերի հետազոտական պրոֆիլին: Կարևոր է նաև ընտրված երկրների լեզուների բավարար իմացությունը՝ նախագիծը հաջողությամբ հանձնելու համար: 

Ինչպե՞ս դիմել.  անհրաժեշտ է ներկայացնել լրացված հայտադիմումը, 3-5 էջի սահմաններում նախագծի մանրամասն նկարագրություն, վկայականների պատճեններ,  գիտական հոդվածների հրապարակումների ցանկ: Առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։

Ե՞րբ դիմել.  հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

2016թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին ամբիոնի դասախոսներ, «Հոգեբանություն» և «Տարրական մանկավարժություն» մասնագիտությունների ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

Ֆիլմը՝ «Անիծվածների կացարանը», հոգեբուժարանում գործող մեթոդների, դրանց հոգեբանական ազդեցության և հոգեկան անառողջություն ունեցող անձանց նկատմամբ հոգեբանական վերաբերմունքի մասին էր:

Ֆիլմում ներկայացված էին հոգեբանական թերապևտիկ միջոցների արդյունավետությունը, հոգեբանական զրույցի դերը տարբեր հոգեկան ախտանիշների բուժման համար, ինչպես նաև հոգեկան անառողջություն ունեցող անձի հանդեպ հոգեբանական վերաբերմունքի փոփոխության և անկանխակալ վերաբերմունքի ձևավորման, սիրո և ջերմության, մարդկային արարքների հասկացման միջոցով արդյունքների հասնելը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

«Անիծվածների կացարանը» ֆիլմում ցուցադրված էր նաև հոգեբանության  և հոգեբուժության պատմական զարգացումը՝ սկսած 1900-ական թվականներից:

Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, ելույթ ունեցան Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ. Հարությունյանը, ամբիոնի ասիստենտներ, հոգեբ. գիտ. թեկնածուներ Լ. Սարգսյանը և Դ. Սարգսյանը:

30-09-2016-1

Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների իրականացումը՝ նշելով, որ մասնագիտական ֆիլմերը նպաստում են հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անկախակալ  և հումանիստական վերաբերմունքի ձևավորմանը, ինչն առաջնային պայման է հոգեբանության և մանկավարժության ոլորտի մասնագետների համար: