Հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետում

2016թ. սեպտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա ուսումնական պրոցեսին, ֆակուլտետում գործող մասնագիտություններին, ամբիոններին, արվեստանոցներին  վերաբերող մի շարք հարցեր:

Տնօրենը ըստ գործող մասնագիտությունների («Կիրառական արվեստ» և «Դիզայն») ներկայացրեց ֆակուլտետի ձեռքբերումներն ու բացթողումները, հեռանկարները, առկա խնդիրները, առաջարկեց դրանք լուծելու ուղիները:

16-09-16-2

 Ուսանողները՝ մասնավորապես առաջին կուրսեցինեը,  ստացան ուսումնառության հետ կապված անհրաժեշտ խորհուրդներ ու ցուցումներ:

Բարձր կուրսերի ուսանողներին ուղղված դիտարկումները հիմնականում վերաբերում էին կուրսային ու ավարտական աշխատանքների կառուցվածքային, բովանդակային, թեմատիկ որոշ խնդիրների, դրանց իրականացման հետ կապված տեխնիկական հարցերի:

16-09-16-1

Դարձյալ ընդգծվեց, որ  մասնաճյուղի ղեկավարությունը պատրաստակամ է աշխատանքները լավագույնս իրականացնելու համար ուսանողներին տրամադրելու անհրաժեշտ աջակցություն:

Հանդիպման վերջում Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Մ.Մելքումյանը ֆակուլտետի ուսանողների շրջանում հայտարարեց իր նախաձեռնած մրցույթի մասին:

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ

2016թ. սեպտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Ա. Առաքելյանը հանդիպեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների՝ ՈՒԽ-ի նախագահի, կառույցի ֆակուլտետային ներկայացուցիչների, կուրսերի ավագների հետ: 

Հանդիպմանը մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ֆակուլտետների դեկանները, տնօրենի օգնականը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակին վերաբերող ուսումնական, կազմակերպչական, կարգապահական և այլ բնույթի հարցեր:

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ուսանողական խորհրդի  ներկայացուցիչների հետ

Ուսանողական խորհրդի նախագահը առաջին կուրսեցիներին ծանոթացրեց ՈՒԽ-ի ֆակուլտետների ներկայացուցիչների, հանձնաժողովների նախագահների հետ, ներկայացրեց իրենց աշխատանքային ծրագիրը, խնդիրները, ուսանողներին իրենց աշխատանքներում ներգրավելու ուղիները:

Տնօրենը ուսանողներին հորդորեց լինել ակտիվ, ուսումնատենչ, նպատակասլաց, կազմակերպել ու մասնակցել ուսումնագիտական միջոցառումների, տարաբնույթ մրցույթների:

Առաջին կուրսերի ավագներին  ներկայացվեցին այն հիմնական խնդիրները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել (օրինակ՝ հետևողական լինել անվանական կրթաթոշակների հարցում և այլն): 

Ուսանողները վարչական անձնակազմի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

2016թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հերթական հանդիպումը մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհում նոր ներդրված մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

Ընդգծվեց, որ նորաստեղծ ինստիտուտի միջոցով ընդհանուր առմամբ ակնկալվում է կատարել որակավորումների ազգային շրջանակին համապատասխան կրթական ծրագրերի մշակում և իրականացում, մասնագիտության պահանջվածության հիմնավորում, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և այլն:

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

Հանդիպման ընթացքում որոշվեց, որ առաջիկայում մասնագիտության կրթական ծրագրերը համակարգող մարմնի միջոցով  կմշակվի համապատասխան աշխատակարգ, կհստակեցվեն կրթական ծրագրի ղեկավարների գործառույթները, կատարվելիք աշխատանքները:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2016-17 ուսումնական տարին

2016թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2016-2017 ուսումնական տարին:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Նոր ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց 195 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարինՆերկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Իջևանի զորամասի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչներ և նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը բացվեց Հայր Սամվել Մխիթարյանի օրհնության խոսք ու աղոթքով և Իջևանի զորամասի նվագախմբի կատարմամբ հնչող ՀՀ օրհներգով:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Ապա Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ համալսարանականներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, նորեկներին՝ առաջին կուրսեցիներին, մաղթեց հաջողություններ, որ ի կատար ածվեն ուսման հետ կապված բոլոր սպասելիքները, նրանց պատգամեց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները,  դառնալ հասարակությանը պիտանի մարդիկ և հայրենիքի արժանավոր զավակներ: Պարոն Առաքելյանը, դիմելով մասնաճյուղի ուսանողներին, շեշտեց, որ, ի տարբերություն հանրապետության այլ բուհերի, մասնաճյուղն ունի հատուկ կարգավիճակ. «Գտնվելով սահմանամերձ գոտում՝ սահմանը մեզ համար դարձել է ապրելակերպ, ձեր ուսանող կարգավիճակին գումարվում է սահմանում ապրող հերոս երիտասարդի կարգավիճակը»:

Ուսանողներին և դասախոսներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը՝ մասնավորապես նշելով, որ ԵՊՀ ԻՄ-ը միշտ էլ լույսի առաքման աղբյուր է եղել ՀՀ-ում, որ ուսանողներով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, մեր բանակը և մեր ընտանիքները, համոզմունք արտահայտեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները լինելու են լավագույն մարդիկ, մեր ապագան, մեր սերուցքը:

Առաջին կուրսեցիներին բարի գալուստ մաղթեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, նրանց կոչ արեց լինել համառ, նպատակասլաց, ուսումնատենչ, արժանավոր ուսանող:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Գիտելիքի բանալին «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանը հանձնեց առաջին կուրսեցի, մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ Աստղիկ Ղազարյանին, որից հետո տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Նրանք երդվեցին արժանի լինել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2016-17 ուսումնական տարին

Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների երգ ու պարով, ասմունքով, Իջևանի զորամասի երաժշտախմբի գեղեցիկ նվագակցությամբ:

 

5 անվճար հարթակ օտար լեզուներ սովորելու համար

Խաչատուր Աբովյանի՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի ասույթն այսօր առավել քան արդիական է: Գաղտնիք չէ նաև, որ մասնագիտական հաջողություններ գրանցելու համար առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը պարտադիր է: ArmScoop-ն առանձնացրել և ներկայացնում է օտար լեզուներ սովորելու համար լավագույն 5 անվճար առցանց հարթակները: Դրանցից յուրաքանչյուրն ունի ուսուցման իր մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները: Գտե՛ք Ձեզ հարմար հարթակը և սկսեք ուսումնասիրել առաջարկվող լեզուներից ցանկացածը:

foreign languages_img


Memrise

Օտար լեզու յուրացնելիս՝ վաղ թե ուշ առաջ է գալիս բառերն ու արտահայտությունները հնարավորինս լավ հիշելու խնդիրը: Memrise-ն այս առումով յուրահատուկ հարթակ է, որն օգտագործում է հիշողության հետ աշխատելու ամենից առաջադեմ տեխնոլոգիաները, որպեսզի օգտատերերը տեղեկությունը յուրացնեն ավելի արդյունավետ և արագ:

Memrise հարթակն ունի ևս մեկ առանձնահատկություն. Այստեղ կարելի է ընտրել ոչ միայն 100-ից ավել հասանելի լեզուներից մեկը, այլև` այլ դասընթացներ ամենատարբեր ոլորտներից, որոնց թիվն անցնում է 6000-ը: Կայքը գործում է անվճար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ`  Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ 100-ից ավել լեզու, ներառյալ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, չինարեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, հոլանդերեն, շվեդերեն, ռուսերեն, արաբերեն և այլն:

memrise


Busuu.com

Busuu.com օտար լեզուներ սովորելու հարթակը ստեղծել են 2 երիտասարդ, որոնք վարժ խոսում են 3 լեզվով և սովորում են չորորդը: Հեղինակների խոսքերով նրանց նպատակն էր ստեղծել լեզուներ սովորելու այլընտրանքային տարբերակ, որը հետաքրքիր է և դյուրին: Կայքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ միայն սովորեղ է, այլ նաև ուսուցիչ, որն օգնում է օտարներին յուրացնել իր լեզուն: Կայքի հիմնական բովանդակությունն անվճար է, սակայն գոյություն ունի նաև պրեմիում կարգավիճակ, որն ամսական արժե 5,41€: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, պորտուգալերեն, լեհերեն, թուրքերեն, արաբերեն, ճապոներեն, չինարեն և անգլերեն:

busuu


LinguaLeo

LinguaLeo կայքը հիմնված է լեզու սովորելու խաղային մեթոդի վրա: Առկա է տեսանյութերի, ձայնագրությունների և տեքստային նյութերի մեծ բազա: Գրանցումից հետո օգտատերը պետք է ինքնուրույն ընտրի լեզվի իր մակարդակը և ժամանակը, որը նա պատրաստ է տրամադրել կայքում ամեն օր անցկացնելու և լեզուն ուսանելու համար: Այս տվյալների հիման վրա ստեղծվում է զարգացման աղյուսակ, որն անուղղակիորեն ցույց է տալիս վարժությունների արդյունավետությունը: Կայքը գործում է անվճար հիմունքներով, այնուամենայնիվ, «ոսկե կարգավիճակ» ձեռք բերելն ու ավելի լայն հնարավորություններից օգտվելն արժե 4,99$ երեք ամսվա համար և11,49$` ամբողջ տարվա համար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուն՝ անգլերենն է:

lingualeo


DuoLingo 

DuoLingo անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Ծրագիրն անվճար է,հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (արդեն վճարովի է)։ Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OSև IOS օպերացիոն համակարգերում: Duolingo կայքի արդյունավետությունը հիմնված է վիճակագրությունների վերլուծության վրա:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, իռլանդերեն, դանիերեն, շվեդերեն, ռուսերեն, լեհերեն, թուրքերեն, նորվեգերեն, եբրայերեն, ուկրաիներեն, ուելսերեն, վիետնամերեն:

duolingo


Poliglot

Դմիտրիյ Պետրովը ռուս պոլիգլոտ է, համաժամանակյա թարգմանիչ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր լեզու սովորելու համար բավարար է 2 շաբաթ: 16 ժամում կարելի է սովորել լեզվի հիմունքները, աշխատել արտասանության վրա և սովորել ճիշտ գրել: Իր մեթոդը նա փորձարկել է հարյուրավոր մարդկանց հետ և արդյունքներն ավելի քան տպավորիչ են: Դմիտրիյ Պետրովն իր կայքում առաջարկում է տեսանյութերի միջոցով 16 ժամում սովորել հասանելի լեզուներից մեկը՝ միանգամայն անվճար:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և հինդի:

poliglot

Աղբյուրը՝ http://armscoop.com