Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, ծաղիկներով ու բազմաթիվ պաստառներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Նորություններ
Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում
2014թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում:
Այն կազմակերպվել էր «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:
Հավաք-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ սպաներ:
Զեկուցումների համար նախատեսված թեմաներն էին.
- Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
- Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
- Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
- Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում:
Բացման խոսքով հանդես եկավ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Կարապետյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Սամվել Առաքելյանը ներկայացրեց «Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն» թեմայով զեկուցումը:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Ավագ Հարությունյանը ներկայացրեց «Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում» զեկուցումը:
ԵՊՀ-ից հոգ. գիտ. դոցենտ Վլադիմիր Միքայելյանը կարդաց «Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց» թեմայով զեկուցումը:
Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց «Թուրքիայի դերակատարությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում» զեկուցումը:
Վերջում ծավալված ակտիվ քննարկումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևով:
Հարցեր ուղղվեցին և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և՛ ուսանողների կողմից:
Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր
Օրերս «Լոռու» մարզի «Էյթիփի» բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ «Թափոնների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցեց Բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Աննա Սմբատի Սիմոնյանը:
Դասընթացը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` «Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է բնական պաշարներին, բնության աղտոտմանը և էկոլոգիային առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:
Այս դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելով` ԵՊՀ ԻՄ-ի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Ա.Սիմոնյանը մասնաճյուղում անցկացրեց «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր:
Թեման ունի բազմակողմանի ուղղվածություն (բնապահպանական տնտեսագիտական, սոցիալական), ներառում է հետևյալ հիմնախնդիրները` թափոններից խուսափումը, նրանց նվազեցումը, վերամշակումն ու վերօգտագործումը:
Ուսանողները ստացան գիտելիքներ թափոնների հիմնախնդրի, տեսակների, կայուն կառավարման, էկոհամակարգերի վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև ներկա իրավիճակի և բարելավման տարբերակների մասին: Նրանց համար կազմակերպվեց նաև թեմատիկ ֆիլմերի, շնորհանդեսների դիտումներ:
Այնուհետև մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ, Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Ռազմիկ Հովսեփյանի կազմակերպչական աջակցությամբ կատարվեց թափոններից ստացված գեղեցիկ և օգտակար իրերի ցուցադրություն:
Ուսանողներն այնքան են ոգևորվել թափոնների կառավարման գլոբալ հիմնախնդիրների ուսումնասիրման և լուծումներ տալու հիմնախնդրով, որ մտածում են շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցությունը սահմանափակելու վերաբերյալ ռազմավարությունների և շարունակական աշխատանքներ տանելու ուղղությամբ:
Փետրագնդակի բաց առաջնություն
2014թ. ապրիլի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ փետրագնդակի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:
Նպատակն էր ընտրել լավագույններին, որոնք ապրիլի 28-29-ին կմասնակցեն Երևան քաղաքի բաց առաջնությանը և մայիսի 7-9-ին` Հայաստանի պատանեկան առաջնությանը:
Փետրագնդակի բաց առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և մարզադպրոցի սաներ:
Առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով:
16 մասնակիցներից իրենց գեղեցիկ խաղով աչքի ընկան մարզադպրոցի սաներ Աննա Մանուչարյանը, Սվետա Բախչագյուլյանը, Էմիլիա Փայտյանը, «Սերվիս» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:
I տեղ գրավեց Աննա Մանուչարյանը:
II տեղ գրավեց Անի Դավթյանը:
III տեղը զբաղեցրեց Էմիլիա Փայտյանը:
Ուսումնական պրակտիկա Դիլիջանում
Օրերս Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ուսումնական պրակտիկայի ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Դիլիջան և Հաղարծնի վանք:
Առաջին այցը եղավ հայտնի հայ գործարար Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրած «Հին Դիլիջան» («Old Dilijan») հյուրանոցառեստորանային համալիր։ Հայ-վրացական հին Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով այս համալիրը գտնվում է Շարամբեյան փողոցում (նախկինում՝ Քյարամի քուչա)։ Վայրը նախկինում կոչվել է ոմն Քյարամա կույր ծերունու անունով, որը ոտնաձայներով է ճանաչել տեղի բոլոր բնակիչներին։
Մեր ուսանողները ծանոթացան համալիրում մատուցվող սոցիալ-մշակութային ծառայություններին: «Հին Դիլիջան» հյուրանոցառեստորանային համալիրը բաղկացած է բազմաթիվ կառույցներից՝ հացատուն, գինետուն, «Հայկանուշ» ռեստորան, հյուրանոցային համարներ, երեքից ավելի հուշանվերների վաճառասրահներ` փայտամշակման, բրուտագործական անկյուններով և այլն։ Ուսանողները մեծապես տպավորված էին Եսայան թանգարանում ներկայացված հին հայկական ու վրացական կենցաղը բնութագրող ցուցանմուշներով` հատկապես գորգերով։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը համալիր էր այցելել նաև համալիրի հիմնադիր, մեծ գործարար Ջեյմս Թուֆենկյանը։
Հաջորդ այցը նախատեսված էր Հաղարծնի վանական համալիր։ Վերակառուցված վանական համալիր շրջայցի ընթացքում մեր ուսանողները ծանոթացան ճարտարապետության նորամուծություններին։
Ուղևորությունը բավականին տպավորիչ էր, հետաքրքիր և ուսանելի։