Կայացավ սեղանի թենիսի բաց առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները, Իջևանի ավագ դպրոցի, մարզադպրոցի, «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սաները (40 մարզիկ-մարզուհիներ):

Խաղերն անցան լարված ու համառ պայքարում:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Կիրակոսյան եղբայրները` գրավելով առաջին և երկրորդ տեղերը:

Երրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Փետրագնդակի բաց առաջնություն

2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և մարզադպրոցի սաները (20 աղջիկ, 10 տղա):

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Աղջիկների եզրափակիչում հանդիպեցին Անի Դավթյանը (ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության II կուրս) և Աննա Մանուչարյանը (Իջևանի մարզադպրոց):

Հաղթեց Աննա Մանուչարյանը:

Տղաների մրցապայքարում հանդիպեցին Հրաչ Ներսիսյանը (ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրս) և Սարգիս Խուդավերդյանը (Իջևանի մարզադպրոց):
Հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Աղջիկների զուգախաղերում I տեղը գրավեցին Աննա Մանուչարյանը, Էմիլիա Փայտյանը (Իջևանի մարզադպրոց), տղաների զուգախաղերում` Սարգիս Խուդավերդյանը, Վազգեն Փայտյանը:

Խառը զուգախաղերում հաղթեցին մասնաճյուղի ուսանողներ Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2) և Անի Դավթյանը (Ս 2):

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2013թ. նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան, որը նախաձեռնել և կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

 Մասնաճյուղի շնորհաշատ և տաղանդավոր ուսանողները հանդես եկան երգերի, բանաստեղծությունների, կատակ-պարի գեղեցիկ կատարումներով:

Մեր ուսանողուհի Գոհար Պետրոսյանը` «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» մրցանակաբաշխության հաղթողների շարքում

Ս.թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին  մասնակցելու իրավունք են ունեցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 66 ուսանող:

Հաղթող 15 ուսանողների շարքում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը:

Հաղթող ուսանողների մրցանակները՝ հաղթանակի հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները հանձնել են ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ:

Մանկավարժության բաց դասը համալրվեց վաստակավոր մանկավարժի փորձով

2013թ. նոյեմբերի16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց հերթական բաց դաս, որը վարում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Բաց դասի թեման էր «Շարունակական կրթության համակարգում մանկավարժի մասնագիտական-անձնային ինքնազարգացումը»:

Դասի թեման արդիական էր և հետաքրքիր, այն ուղեկցվեց շնորհանդեսով, բանաստեղծությունների և երգերի կատարումներով, հիմնական հարցերի շուրջ դասախոսի և ուսանողների միջև ակտիվ քննարկումներով:

Մանկավարժության բաց դասին հրավիրված էր վաստակավոր մանկավարժ տիկին Նինա Մեսրոպյանը: Նա իր հիսուն տարիների մանկավարժական փորձը կիսեց մեր մատաղ սերնդի ներկայացուցիչների` ապագա մանկավարժների հետ:

Թեմային առնչվող տեսական հիմնադրույթներն ուսանողների մեջ ավելի ամրապնդվեցին կյանքի փորձով իմաստնացած մանկավարժի թանկ և ուսանելի խորհուրդներով: