Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ սրբանկարչության հերթական դասը

2013թ. ապրիլի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ սրբանկարչության հերթական դասը ֆակուլտետի նախկին շրջանավարտների և մագիստրատուրայի ուսանողների հետ:

Դասը վարում էր սրբանկարիչ պարոն Աբրահամը: Ներկա էր նաև Ս. Ներսես եկեղեցու քահանա հայր Սիմոնը:

Մասնակիցներին հանձնարարվեց ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, իրենց ստեղծագործություններով հանդերձ ներկայանալ դասի:

Դասից հետո տեղի կունենա վերջնական անդամագրում սրբանկարչության դպրոցին:

Սրբանկարչության դպրոցին անդամագրվելու համար ցանկացողները կարող են ներկայանալ իրենց ստեղծագործություններով:

Գիտխորհրդի նիստում

2013թ. մարտի 30-ին տնօրեն Ս.Ա.Առաքելյանի գլխավորությամբ կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի հարցերը 7-ն էին:

Նախ քննարկվեց և հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Հաստատվեց մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 2013-2014 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը: Որոշվեց նույն բաժնում ավելացնել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը՝ մարզի սահմանային գյուղերի դպրոցները մասնագետներով ապահովելու համար:

2013-2014 ուստարվա նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ որոշվեց մինչև 2013թ. մայիսի 1-ը ավարտել ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածության աշխատանքները:

Քննարկելով 2013-2014 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի մասին հարցը՝ որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ֆինանսական մուտքերի և ելքերի ուսումնասիրման հանձնաժողովին՝ ուսումնասիրելու և Գիտխորհրդի առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնելու ուսման վարձավճարների չափերի փոփոխության հետ կապված առաջարկությունները:

Ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դասախոսների տարբերակված հավելավճարի կարգի, մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի կանոնադրության, տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կանոնակարգի հաստատումը:

Սրբանկարչության դաս Կիրառական արվեստի ֆակուլտետում

2013թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տեքստիլ բաժնի I արվեստանոցում տեղի ունեցավ սրբանկարչության դաս ֆակուլտետի ուսանողների հետ:

Դասի նպատակն էր ուսանողներին օգնել կողմնորոշվելու սրբանկարչությամբ զբաղվելու գործում:

Դասը վարում էին սրբանկարիչ պարոն Աբրահամը և Ս. Ներսես եկեղեցու քահանա հայր Սիմոնը:

Ուսանողներից բացի՝ ներկա էր նաև ֆակուլտետի շրջանավարտ Արուսյակ Գրիգորյանը: Նրանց մեջ կար մեծ հետաքրքրություն սրբանկարչության և հատկապես մանրանկարչության նկատմամբ:

Դասախոսության վերջում սրբանկարիչը անցկացրեց հարցում, ըստ որի՝ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից 23-ը դպրոցին անդամագրվելու ցանկություն հայտնեց:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. մարտի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցում էին 11 ուսանող (8 տղա, 3 աղջիկ):

Տղաներից I տեղը գրավեց «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը:

II տեղը գրավեց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արթուր Մարդանյանը:

III տեղը գրավեց նույն կուրսի ուսանող Արթուր Գասպարյանը:

Աղջիկներից հաղթող ճանաչվեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղազարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցում էին 20 տղա, 3 աղջիկ:

Տղաների մրցապայքարում գեղեցիկ խաղ ցույց տվեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Հրաչ Ներսեսյանը` գրավելով I տեղը:

II տեղը գրավեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Վահե Վարշամյանը:

III տեղն զբաղեցրեց «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Ստեփանյանը:

Աղջիկների եզրափակիչում հանդիպեցին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Օգսաննա Գորգինյանը և «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մալվինա Էվինյանը:

Հաղթեց Օգսաննա Գորգինյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Այս առաջնությունում լավ հանդես եկած ուսանողները կմասնակցեն ապրիլի 4-5-ը Երևանի պետական համալսարանում կազմակերպվող սեղանի թենիսի առաջնությանը: