Սույն թվականի նոյեմբերի 22-ին, ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես: Այն կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Ներկայացված էին 40 ուսանողների 90-ից ավելի աշխատանքներ` գունանկար, գծանկար, կարպետ, գոբելեն, ասեղնագործ և խեցեգործական աշխատանքներ:
Նորություններ
Ուսանողների համաշխարհային օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը և Հայաստանը նշեց “Ուսանողների համաշխարհային օրը”: Այս տոնն ունի երկար տարիների պատմություն:
1939թ. Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի ձևավորման տարեդարձը: Գերմանացի օկուպանտներն էլ փորձել են բռնի ուժով ցրել երթը, որի ընթացքում գնդակահարվել է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման արարողությունը վերածվել է բողոքի ցույցի: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան շրջափակվել է ուսանողական հանրակացարանը, ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել են, Չեխիայի բոլոր համալսարանները մինչև պատերազմի ավարտը փակված են մնացել: 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: Կարդալ ավելին
Ուսանող – 2011 մրցանակաբաշխությունը Երևանի պետական համալսարանում
Սույն թվականի նոյեմբերի 17-ին, «Ուսանողների համաշխարհային օրը», ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Ուսանող – 2011» մրցանակաբաշխությունը: Այն արդեն 3-րդ տարին է անց է կացվում ԵՊՀ ՈՒԽ կողմից և նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն և ներհամալսարանական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:
Թվով 23 ուսանողներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից, կենտրոններից և Իջևանի մասնաճյուղից արժանացան «Ուսանող – 2011» կոչմանն ու պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ մեդալով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից այդ կոչմանն արժանացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈւԳԸ փոխնախագահ Սլավիկ Սամվելի Ալավերդյանը:
Սկսված է նոր ուսումնական տարին
Նոր ուսումնական տարին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սկսվեց մեկնարկային խորհրդակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նոր ուսումնական տարվա և այն ազդարարող Գիտելիքի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց կրթօջախի դահլիճում հավաքված ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին` մաղթելով նրանց աշխատանքային խանդավառություն, գիտական նոր ձեռքբերումներ, բարձր կարգապահություն, կայուն ու հարուստ գիտելիքներ, ուսման որակի աննախընթաց բարձրացում: Այդ ամենի համար կրթօջախում ստեղծվել են բոլոր պայմանները. նորոգվել-թարմացվել են լսարանները, ամբիոնները, հարստացվել է գրադարանը, համակարգչային սրահը, գործում են նորաստեղծ երկու բուֆետները, բուժկետը, և, ամենակարևորը, ստեծվում է մասնաճյուղի էլեկտրոնային կայքը, որի նպատակն ուսման գործընթացին մեծապես նպաստելն է. կայքում կտեղադրվեն դասախոսների դասախոսությունները, կրթական համակարգի հետ կապված տեղեկատվություն, համալսարանական առօրյան ներկայացնող ու լուսաբանղ հաղորդագրություններ , լուսանկարներ և այլն: Կարդալ ավելին