Հայտնի են բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները

timthumb

 Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

թիվ 46 ավագ դպրոց,

թիվ 57 հիմնական դպրոց,

թիվ 118 ավագ դպրոց,

թիվ 135 հիմնական դպրոց,

թիվ 155 հիմնական դպրոց,

թիվ 168 հիմնական դպրոց,

թիվ 200 հիմնական դպրոց,

թիվ170 ավագ դպրոց,

թիվ189 ավագ դպրոց,

թիվ190 ավագ դպրոց,

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ5 ավագ դպրոց,

Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց,

Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց,

Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց,

Սյունիքում՝ Գորիսի թիվ3 հիմնական դպրոց և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:

Հաստատվել են նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների.

21.10.2022 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

22.10.2022 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»,

23.10.2022 թ.- «Մաթեմատիկա»,

25.10.2022 թ.- «Օտար լեզուներ»,

26.10.2022 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27.10.2022 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն այս տարվանից կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Հեռակա ուսուցմաբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Աղբյուրը՝ https://escs.am/am

 

Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով

1. գլխավոր 2022թ. հոկտեմբերի 7-8-ին կայացավ 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով, որը համատեղ կազմակերպել էին ԵՊՀի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և ԵՊՀ ԻՄի հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Գիտաժողովի նպատակն էր մեկ անգամ ևս գնահատելու բազմաբեղուն անվանի գիտնականին և բացահայտելու նրա վաստակը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, վերստին արժևորելու մեծ մտավորականի նվիրական կերպարը հայ մշակույթի տարածման, քարոզչության, ինչպես նաև հայությանը օտար ժողովուրդների մշակույթը ներկայացնելու ասպարեզում:

Գիտաժողովի նիստերն անցկացվեցին 2 օր, առաջին օրը՝ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում, երկրորդ օրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Հոկտեմբերի 7-ին ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բգթ Վահագն Սարգսյանը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, բգթ Վաչագան Ավագյանը, այնուհետև ներկայացվեցին զեկուցումները:

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ում գիտաժողովին բացման խոսք ասաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, նիստը վարող, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին ու ներկաներին, անդրադառնալով գիտաժողովի նպատակին, Երևանում և Իջևանում դրա անցկացման կարևորությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը՝ երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծապես կարևորելով նման գիտական միջոցառումների իրականացումը, ընդգծելով, որ Արշակ Չոպանյանի պես խոշոր մտավորականի, ազգանվեր, իսկական հայի կերպարն իրավամբ կարող է վառ օրինակ ծառայել մեր ուսանողների համար: Գիտաժողովի աշխատանքներին բարի ընթացք և մասնակիցներին հաջողություն մաղթեց պարոն Մակարյանը:

Բացման և ողջույնի խոսքերին հաջորդեցին մասնակիցների զեկուցումները: Հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան Պետրոս Դեմիրճյանը, Նաիրա Բալայանը, Անի Եղիազարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Կարինե Առաքելյանը, Սեդա Մավյանը, Քրիստինա Աբրահամյանը, Խաչատուր Վարդանյանը, Աբգար Ափինյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Վաչագան Ավագյանը, Քնարիկ Ավետիսյանը, Արծուի Բախչինեանը և Վարդան Մատթէոսեանը, Քրիստինե Դադյանը, Ռուզան Միրզոյանը, Միրա Կարապետյանը, Էմմա Թեմրազյանը: Ներկայացված զեկուցումները վերաբերում էին հայ մշակույթի երախտավոր Արշակ Չոպանյանի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին (մանրամասն տե՛ս Գիտաժողովի ծրագիրը):

Զեկուցումներում արծարծված հարցերի վերաբերյալ ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Գիտաժողովի կազմկոմիտե

 

 

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2022թ. հոկտեմբերի 1-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ չորս օրակարգային և չորս ընթացիկ հարցերով:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄի գիտական խորհրդի՝ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ), «Դեկորատիվկիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագիրը:

Քննարկվեց ԵՊՀ ԻՄի՝ 2023թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք ընդունելության տեղերի վերանայված քանակով:

Նիստում Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2021-2022 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (ԿԲԴՎ) բաժնի վարիչ ՆԳրիգորյանը: Զեկուցողը հանգամանորեն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացված աշխատանքները՝ ըստ 5 ուղղությունների (ա. Փաստաթղթերի  մշակում  և  վերամշակում, բ. Վերապատրաստումներ, գ. Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում և իրականացում, դ. Հանդիպումքննարկումներ, ե. Կրթական ծրագրերի վերանայումներ):

Գիտխորհրդի անդամների կողմից եղավ առաջարկ, որ առցանց ուսուցման Moodle համակարգին լիարժեք տիրապետելու նպատակով ԿԲԴՎ բաժինը  վերապատրաստվել ցանկացող դասախոսների համար ևս մեկ անգամ կազմակերպի «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացը:

Այդ կապակցությամբ Գիտական խորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ ստացվել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Է.Ասրիյանի շրջաբերականը՝ ուղղված ԵՊՀ բոլոր դասախոսներին՝ սահմանված ժամկետներում e-learning հարթակում անհրաժեշտ ուսումնական նյութերը ներբեռնելու վերաբերյալ: Մասնաճյուղի տնօրենի կողմից կիջեցվի շրջաբերական-հրաման, ըստ որի՝ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին կտրվի մեկ ամիս ժամանակ (մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը) ԵՊՀ-ի e-learning հարթակում լիարժեք տեղադրելու իրենց կողմից դասավանդվող դասընթացների վերաբերյալ նյութերը՝ օրացուցային-թեմատիկ պլաններով, հանձնարարվող գրականության ցանկերով, հարցաշարերով, ինքնուրույն աշխատանքի հանձնարարություններով և անհրաժեշտ այլ բաղադրիչներով հանդերձ:

Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2021-2022 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար:

Փոփոխություն կատարվեց ԵՊՀ ԻՄի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում, մասնավորապես՝ հանձնաժողովի ուսանողանդամ Հայարփի Հովսեփի Վանեսյանի փոխարեն հանձնաժողովի կազմում հաստատվեց «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Կարենի Վարդանյանը:

Կատարվեցին փոփոխություններ ԵՊՀ ԻՄի՝ 2021թ նոյեմբերի 30-ի 55/2 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգում:

Իրականացված փոփոխությունները հիմնականում վերաբերում էին հետազոտական աշխատանքի արդյունքը տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում որպես 2 ընթացիկ քննություններից երկրորդի գնահատական հաշվի առնելուն, հետազոտական աշխատանքի գնահատման չափանիշներին, մասնավորապես՝ աշխատանքի բանավոր ներկայացման պարտադիր պահանջին, դասընթացը վարող դասախոսի հայե­ցո­ղու­թյամբ այլ դասախոս­ների մասնակցությամբ հետազոտական աշխատանքը գնահատելուն, հետազոտական աշխատանքի վերահանձնումը բացառելուն և այլն:

Կայացավ տնօրենության նիստ

1. գլխավոր. IMG_5478

 2022թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի հաստատմանը, 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփմանը, հեռակա ուսուցման համակարգում ուսանողի իրավունքների վերականգնման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին վերաբերող հարցեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ 71 դրույթներով ամրագրված էին 2022-2023 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: Կատարվել էին իրականացվող գործընթացների ժամկետներով պայմանավորված որոշ դրույթների փոփոխություններ և տեղափոխություններ, որոնք առնչվում էին մասնավորապես 2023-24 ուստարվա ընդունելության քննությունների կարգում փոփոխություններին, ըստ այդմ՝ ավագ դպրոցներ այցերի ժամանակացույցին, բաժինների կողմից տրվող հաշվետվություններին  և այլն: Տնօրենության անդամների կողմից առաջարկվեց հնարավորության դեպքում որոշ գործընթացների իրականացման ժամկետները հստակեցնել՝ նշելով ոչ միայն ամիսը, այլև կոնկրետ ամսաթիվը:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:

2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփման կապակցությամբ զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ֆակուլտետների դեկանները:

Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ավարտվել է ս.թ. սեպտեմբերի 22-ին: Քննաշրջանն իրականացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցի, և արդյունքում ունենք հետևյալ պատկերը:

Քննաշրջանին մասնակցել է բակալավրի կրթական ծրագրով 892 ուսանող (առկա ուսուցման՝ 481, հեռակա ուսուցման՝ 411) և մագիստրոսի կրթական ծրագրով՝ 13 ուսանող:

Առկա ուսուցման համակարգում քննաշրջանի արդյունքում 2 ուսանող (Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետի) ենթակա է հեռացման, 2 ուսանող (Բնական գիտությունների ֆակուլտետի) կուտակել է ակադեմիական պարտքեր:

Հեռակա ուսուցման բակալավրիատում քննաշրջանի արդյունքում հեռացման ենթակա են 14, կրեդիտներ են կուտակել 27 ուսանողներ: Հեռակա ուսուցման մագիստրատուրայում հեռացվել է 1 ուսանող, կուտակած կրեդիտներ չունենք:

Որոշվեց 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփման վերաբերյալ զեկուցողներ Ա.Դավթյանի և ֆակուլտետների դեկանների հաղորդումներն ընդունել ի գիտություն:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում ուսանողի իրավունքների վերականգնման ընթացքի մասին զեկուցող Ն.Առուշանյանը ներկայացրեց, որ 1 նախկին ուսանող դիմել է ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողի վերականգնման դեպքում առաջացած առարկայական տարբերությունների քանակը կրեդիտներով և նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, և նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Որոշվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի նախկին ուսանողի ուսանողական իրավունքները: 

Մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ևս զեկուցեց Ն.Առուշանյանը: Նա մասնավորապես նշեց, որ նախկին կիսամյակներից մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը վերահանձնելու համար դիմել էր 20 ուսանող (1-ը՝ առկա, 19-ը՝ հեռակա ուսուցման համակարգի): Այն ուսանողները, ովքեր առաջին լուծարքով չեն հանձնել, երկրորդ անգամ վերահանձնելու հնարավորություն ունեն: 3 ուսանող երկրորդ լուծարքով մարել է կուտակած պարտքերը:

Որոշվեց մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի մասին Ն.Առուշանյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

2. IMG_5486

 

Մեր ուսանողների հանդիպումը «Մաշտոց» հիմնադրամի հովանավոր Վարուժան Ալթըպարմաքյանի հետ

1․ գլխ․

 Օրերս տեղի ունեցավ Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի հովանավորներից Արևմտյան թեմի բարերար Վարուժան Ալթըպարմաքյանի  հետ ԵՊՀ ԻՄ-ի 65 ուսանողի հանդիպումը։ 

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը, Տավուշի թեմի մի շարք աշխատակիցներ և ԵՊՀ  ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ  Ս․Գալստյանը։

Հիշեցնենք, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի Արևմտյան թեմի բարերարներ Վարուժան Ալթըպարմաքյանի, դոկտոր Պարլո Տեր-Մկրտիչյանի և Իշխան Պայրաթտարյանի  աջակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի 65 ուսանողի տրամադրել է կրթաթոշակներ 100 հազարական դրամի չափով։

Արևմտյան թեմի բարերար Վարուժան Ալթըպարմաքյանը ծանոթացավ ուսանողների հետ, ներկայացրեց իր կյանքի փորձը, պայքարելու, խոչընդոտները հաղթահարելու ձգտումը, իր անցած ուղին, կրթությունը, կամավորական աշխատանքները։

Ուսանողները բավականին տպավորված էին բարերար Վարուժան Ալթըպարմաքյանի հետ հանդիպում-քննարկումով, որն ավարտվեց կրկին հանդիպելու ակնկալիքով։