2016թ. մայիսի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Հովսեփյսնը, Նազելի Խաչատրյանը, Շուշան Նիազյանը և Էրինե Ղարայանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցողները ներկայացրին Մերգելյան ակումբում իրենց ստացած գիտելիքները և որոշ թեմաներ IT անվտանգության բնագավառում:
Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց “New technology education fund” բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը, աշխատանքային գործունեությունը և հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման նպատակներն ու նախաձեռնությունները:

Նշվեց նաև մասնաճյուղի ուսանողների ճանաչողական այցի ժամանակ ներկայացված աշխատանքների և կատարվելիք ծրագրերի մասին:
Նազելի Խաչատրյանը, շարունակելով թեման, նեկայացրեց կազմակերպության լոգոն, նրա գործունեության մասին հետաքրքիր փաստեր:

Շուշան Նիազյանը ներկայացրեց «Կիբեռանվտանգություն» թեման: Սահմանեց, թե ինչ է կիբեռանվտանգությունը և ներկայացրեց վերջին մի քանի տարիների կիբեռհանցագործության վիճակագրական տվյալները:

Էրինե Ղարայանը ներկայացրեց «Կրիպտոգրաֆիա» թեման, նրա անհրաժեշտությունը IT անվտանգության բնագավառում, անվտանգության համար օգտագործվող ինֆորմացիայի կոդավորման տարբեր մեթոդները:
Զեկուցողը նաև կատարեց պատմական ակնարկ Հուլյոս Կեսարի գաղտնագրի (բազմայբուբենային շիֆր) մասին, որը կիրառություն է ստացել ժամանակակից համակարգչային տեխնիկայում:

Ներկայացված զեկուցումները բավականին հետաքրքիր էին և ուսանելի, ծավալվեց աշխույժ քննարկում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

