Կենսագրական տվյալներ

 Արայիկ Արարատի Էդիլյան

Սերժանտ (Պ) էդիլյանը ծնվել է 1995թ. նոյեմբերի 10-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

2002-10 թթ. սովորել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2010-13 թթ., Իջևանի ավագ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2013 թ.-ին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

2014-16 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ 55076 զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

2017 թ.-ին պայմանագրային հիմունքներով անցել է ծառայության ՀՀ ՊՆ 51191 զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, ծառայությանը զուգահեռ շարունակել է նաև ուսումը:

Օրինակելի և հայրենանվեր ծառայության համար զորամասի հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և այլ խրախուսանքների: 2020թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ հակառակորդի հրետակոծության ժամանակ կրակային դիրքի թիրախավորման արդյունքում ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենաբեկորային վիրավորում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ զոհվել:

Իր զինակից ընկերների հետ միասին, մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով, իր սպաների և զինվորների հետ հերոսաբար մարտիրոսվել է հանուն հայենիքի:

Սերժանտ (Պ) էդիլյանի սերն առ հայրենիք առավելագույնս արտահայտվեց վերջին օրերին՝ արիաբար մարտնչելով: Նա չերկմտեց գեթ մի վայրկյան պահելու սրբազան հողը, հող, որի վրա դեռ եռում էր իր մարտական ընկերների թափած արյունը:

Սերժանտ (Պ) էդիլյանը իր կերպարով միշտ ձգտում էր հաղթանակի, ձգտում էր լինել առաջինը ամեն հարցում՝ թե՛ ուսումնառության, և թե՛ զինվորական ծառայության մեջ: Եվ այս հաղթողի բնավորությամբ նա գնաց իր սրբազան պարտքը կատարելու՝ իր հետ տանելով բազում հայորդիներ, որոնց և՛ խիզախության, և՛ անձնազոհ քայլերով է, որ այսօր Հայաստան աշխարհը դեռ ապրում է, թեև խոցված, թեև վիրավոր, բայց ապրում է այն տեսիլքով, որը կիսատ մնաց սերժանտ (Պ) էդիլյանի և իր մարտական ընկերների մտքերում:

Հավերժ փառք քեզ, Արայի՛կ Էդիլյան, դու արդեն հավիտենականության ճամփորդն ես, խաղաղություն քեզ, հոգիդ թո՛ղ լույսերի մեջ հանգչի…

ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրով սերժանտ (Պ) Արայիկ Արարատի էդիլյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ասպրամ Վերանյան

Ասպրամ Վերանյան

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի

2020թ․ նոյեմբեր առ այսօր – ՈՒԽ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հանձնաժողովի քարտուղար:

2020 թ.- ԵՊՀ ԻՄ ՈՒԽ անդամ

2017-2020թթ․-Իջևանի ավագ դպրոց ( տնտեսագիտության հոսք)

2012-2019 թթ. ֊ Հույսի Կամուրջ ՀԿ ( կամավոր )

2008-2017թթ. -Իջևանի թիվ 3 հիմն. դպրոց

Ծնվել է 2002 թվականի փետրվարի 17-ին։

Կարգախոս,որով առաջնորդվում է՝

Նայի՛ր միշտ առաջ:

Սուսաննա Թամամյան

Սուսաննա Թամամյան

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի

2020 թ․ նոյեմբերից մինչ օրս ՈՒԽ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հանձնաժողովի պատասխանատու:

2018 թ․- ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհրդի անդամ

2013-2017 թթ – Իջևանի Վարժարան

2006-2013 թթ – Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց

Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին։