ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Էդվարդ Գագիկի Դովլաթբեկյան

Էդվարդ Դովլաթբեկյանը ծնվել է 1984թ. հունվարի 5-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում:

1991-1999 թթ. սովորել է Գանձաքարի միջնակարգ դպրոցում՝ ստանալով 8-ամյա կրթություն:

1999-2005 թթ. ուսանել է Իջևանի պետական քոլեջի անտառային և անտառապուրակային բաժնում:  

2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Հայկազովի զորամասում՝ որպես հրետանավոր:

2007-2012 թթ. սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ:

2014թ. աշխատանքի է ընդունվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ որպես այգեպան:

Ամուսնացած էր, 3 երեխայի հայր:

Հերոսի մահով ընկել է Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմում:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հակոբ Գագիկի Մելիքսեթյան

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:

Ավարտելով Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ 2018 թ.-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ Մարտունի 2 զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: 2020 թ.-ին՝ պատերազմը սկսվելու առաջին օրից, Հակոբը իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ:

Անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում:

Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Զինված ուժեր» կրծքանշաններով: