Ծրագրին մասնակցելու հրավեր

Ծրագրին մասնակցելու հրավեր

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան մեկնարկում է «Հզորացնելով երիտասարդների հմտությունները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման» ծրագիրը, որն իրականացվելու է 2017-2021թթ. Հայաստանի երեք մարզերի (Կոտայք, Սյունիք, Տավուշ) երիտասարդների համար:

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել երկօրյա դասընթաց՝ Մարդու իրավունքների վերաբերյալ:

Դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած և դասընթացներից հետո լավագույն մոտիվացիոն նամակ ներկայացրած 3 մասնակիցները կընտրվեն որպես ծրագրի՝ իրենց համայնքի երիտասարդական քաղաքացիական ակտիվ խմբի անդամներ և կանցնեն հաջորդ փուլ:

Նրանք կմասնակցեն Հմտությունների զարգացման դասընթացին, որտեղ, ձեռք բերելով գիտելիքներ և կարողություններ, կնախագծեն իրենց սեփական ծրագրերը և կստանան փոքր դրամաշնորհեր այդ ծրագրերը իրենց համայնքներում իրականացնելու համար՝ հնարավորություն ստանալով մեկուկես տարի շարունակ ներգրավված լինել ծրագրում:

Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել հայտադիմումը մինչև սույն թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 11:59-ը:

Տավուշի մարզի մասնակիցների համար՝ https://docs.google.com/forms/d/1i_lfquHFbgJxPL1Jg92Pt1blhh9ho9ka1jJ6DzYs1hE/edit:

Մինչ հայտադիմումը լրացնելն անհրաժեշտ է ուսումնասիրել կից փաստաթուղթը և մանրամասն ծանոթանալ ամբողջ ծրագրի պլանավորված ընթացքին և պայմաններին՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://auna.am/images/eyhrd_brief_info_2017.pdf:

Հարցերի դեպքում կարող եք գրել info@auna.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գրասենյակ՝ (+37410) 565 595  հեռախոսահամարով:

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

Բասկետբոլի բաց առաջնությունում հաղթեց «Պատմություն» մասնագիտության II կուրսի հավաքականը

2017թ. ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցելու համար մինչև ապրիլի 10-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին

Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» («Երիտասարդ ձեռներց») ծրագիրը՝ գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։

Հրավիրում ենք Արագածոտնի, Լոռվա, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 18-35 տարեկան  երիտասարդներին իրենց բիզնես գաղափարները ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:

Կարող են դիմել ինչպես գործող բիզնեսում ներգրավված այնպես էլ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներ: Կարևոր է, որ Ձեր գաղափարը ձևակերպեք որպես ապրանքի ստեղծում, ծառայության մատուցում կամ բիզնեսի օժանդակություն:

Դիումների վերջնաժամկետ ապրիլի 21-ն է: Դիմումի ձևը կարող եք բեռնել այստեղ:

Դիումները ուղարկել հետևյալ էլ. հասցեներով.

vnerkararyan-epf-north@epfound.am

dilijanyouthbank@gmail.com

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով 095251568 կամ էլ. հասցեով՝ gmkrtchyan@epfound.am:

Աղբյուրը՝ ijevan-infotun.blogspot.am

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիր

 «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիր

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ստանալ աշխատանքային փորձ հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկում:

Ծրագրի նպատակն է ներգրավել երիտասարդների, ինչը հնարավորություն կընձեռնի «աճեցնել» կադրեր` համաձայն Ընկերության կորպորատիվ ստանդարտների, և ստեղծել ամուր հիմքեր ապագա հնարավոր աշխատատեղերի համալրման համար:

Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` վաճառքի, ցանցերի շահագործման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսական և այլն…


Բացահայտեք Ձեր հնարավորությունները, և մենք Ձեզ կվստահենք մեր գլխավոր գաղտնիքը` այն, թե ինչպես է ձևավորվել և գործում մեծ ընկերությունը:

Ովքե՞ր կարող են դիմել:

Բոլոր ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսերի այն ուսանողները և ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները, որոնք


• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն պատասխանատվության զգացում, ստեղծագործ մտածողություն, ճշտապահություն և նպատակասլաց են
• վարժ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև գիտեն անգլերեն
• տիրապետում են համակարգչային գիտելիքներին

Ստաժավորում անցնող յուրաքանչյուր ուսանողին մենք առաջարկում ենք ստաժավորման ծրագրի անհատական պլան և նշանակում ուղղորդող: Ուսանողները կմասնակցեն Ընկերության ընթացիկ նախագծերին, ինչպես նաև ներգրավված կլինեն բիզնեսի համապատասխան ուղղություններով իրականացվող հետաքրքիր պրակտիկ գործընթացներում:

Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռնվի անցնել մշտական աշխատանքի Ընկերությունում:

Ինչպե՞ս դառնալ 2017-2018թթ. ծրագրի մասնակից:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար 2017 – 2018թթ դիմումներն ընդունվում են 2017թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:
 
Ցանկացողները կարող են լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ ներկայացնել` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցե, կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով`  student@beeline.am:

Մեր հեռախոսահամարներն են` (+37410) 29 05 42, 29 01 34:
 
Եթե Ձեր դիմումներն ու ներկայացրած տվյալները հետաքրքրեն մեզ, Աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի և կհրավիրի թեստավորման:

Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Աղբյուրը՝ beeline.am

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

2017թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում, որը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ծրագրի պատասախանատու Աստղիկ Սիմոնյանը:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Քննարկմանը ներկա էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, մասնակցում էին տվյալ մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Նախ Ա.Սիմոնյանի կողմից ներկայացվեց քննարկվող թեմայի նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքները, բացատրվեցին դրան առնչվող տերմինները:

Այնուհետև դասախոսներին ուղղվեցին հարցեր, թե ինչ մեթոդներ կիրառել, ինչպիսի հանձնարարություններ տալ անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում՝ տարբեր հոգեբանական տիպերի (էքստրավերտ, ինտրովերտ, ամբիվերտ) պատկանող ուսանողների հետ աշխատելիս:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Ապա հարցեր ուղղվեցին ուսանողներին: Այն հարցին, թե արդյոք  դասախոսներին հաջողվում է վերահսկել դասին ինտրովերտ և էքստրավերտ ուսանողների մասնակցության հավասարակշռությունը, ուսանողների մեծ մասը դրական պատասխանեց:

Քննարկման սկզբում գերիշխող էր այն կարծիքը, որ իրենց ակտիվության շնորհիվ էքստրավերտ ուսանողներն ավելի շատ են արտահայտում իրենց ձեռք բերած գիտելիքները, ըստ այդմ` համարվում են ավելի ընդունակ ու բանիմաց: Սակայն “TED talks” հայտնի ալիքի ֆիլմերից մեկը՝ Սյուզն Քեյնի «Ինտրովերտների ուժը» դասախոսությունը (The Power of Introverts հասանելի` https://www.youtube.com/watch?v=c0KYU2j0TM4 կայքում) լսելուց հետո պարզ դարձավ, որ ինտրովերտությունը բացասական գիծ չէ, այլ երբեմն հակառակը`աշխարհին պետք են ինտրովերտներ, երբ հարցը վերաբերում է եզակի գաղափարներ և մտքեր արտահայտելուն: Չպետք է ինտրովերտությունը ընկալել որպես պատնեշ` օտար լեզվի դասավանդման և ուսումնառության հարցում, այլ պետք է հարմարեցնել «Մտածի՛ր, ապա կիսվի՛ր» (“Think-pair-share”) տեխնիկան` առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Ֆիլմի ավարտից հետո մասնակիցներին տրվեցին անանուն հարցման թերթիկներ, որոնցում նրանք պետք է արտահայտեին վերոնշյալ և այլ հարցերի շուրջ իրենց ունեցած կարծիքները: Վերջում մասնակիցները գրավոր ներկայացրին անգլերեն լեզվի դասավանդման բարելավմանն ուղղված իրենց առաջարկները` աչքի առաջ ունենալով ուսանողների տարբեր հոգեբանական տիպերը:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Սեմինար-քննարկման կառուցվածքի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Introextro.pptx: